Անկումը 40%. իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ նվազել է
Իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ նվազել է: 2018-ին Նովրուզ բայրամի օրերին Ադրբեջան շատ ավելի քիչ թվով իրանցի զբոսաշրջիկներ կայցելեն, քան 2017-ին:
Անկումը կազմում է 40%: Այդ մասին հայտարարել է Իրանի Ulduz Tourism զբոսաշրջային ընկերության տնօրեն Համիդ Ջահադին, հայտնում է Haqqin.az-ը:
Մինչդեռ, 2017-ին գրանցվել էր իրանցի զբոսաշրջիկների այցելությունների մեծ աճ՝ մոտ 90 տոկոս:
Հյուրանոցների ամրագրման, տոմսերի պատվիրման և այլ տվյալների վերլուծության հիման վրա պարզ է դարձել, որ 2018-ի մարտին Բաքու կայցելի նախորդ տարվա ցուցանիշմի միայն 50-60%-ը:
Ըստ Ջահադիի, պատճառները տարբեր են՝ հետաքրքրության աճը Թուրքիայի հանդեպ, տնտեսական վիճակն Իրանում, որտեղ երկրից մեկնելու տուրքը 2018-ի մարտի 1-ից կեռապատկվի: Կանխատեսումները վերաբերում են կազմակերպված զբոսաշրջությանը: