Միջազգային հանրությունն ուզում է ընդամենը խուսափել պատերազմից Արցախում. Վիգենին
Ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր հարցերը նեղ շրջանակներում մնում են փակ: Եվ դա կարելի է հասկանալ: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ ձմեռային գագաթաժողովի ամփոփիչ հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա):
ԱՊԱ հաղորդմամբ, Վիգենինը նշել է, որ այդ պաշտոնում իր երկու տարվա գործունեության ընթացքում նա հաջողությունների է հասել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի մասին տեսակետներ ու տեղեկատվություն հասցնելու գործում, բայց կարևոր հարցերում առաջընթացի հասնել չի հաջողվել: Նա նշել է, որ հարկավոր է ընդունել, որ տարածաշրջանում ոչ մի այլ կառույց և ինստիտուտ վերջին երկու տարիների ընթացքում նկատելի ձեռքբերումներ չի արձանագրել:
«Չնայած հարաբերական խաղաղության հաջողվել է հասնել, բայց ղարաբաղյան հակամարտությունից իմ տպավորությունն այն է, որ միջազգային հանրությունն իր բոլոր ամբիցիաները, որոնք կապված են համակողմանի կարգավորման և կայուն խաղաղության հասնելու հետ ուղղել է միայն նրան, որ պատերազմ չլինի: Դա կայուն դիրքորոշում չէ և այն պետք է փոխվի: Այդ գործում իր դերը կարող է խաղալ ԵԱՀԿ ԽՎ-ն, բայց դա կարող է տեղի ունենալ միայն հակամարտող կողմերի մայրաքաղաքներում համապատասխան պայմաններ ստեղծելու պարագայում»,- հավելել է Վիգենինը: