Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունները՝ մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինների և գերիների փոխանակման նպատակով։ Այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները», - ասված է Ռուսաստանի նախագահի հայտարարության մեջ: