24.11.2024
Պուտինը ցավակցել է Փաշինյանին հոր մահվան կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Բորելը հայտարարել է, որ չի կարողացել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սակայն դա անհնար էր: Այս մասին նա հայտարարել Է Բրյուսելում ԵՄ-Հայաստան Գործընկերության Խորհրդի նիստին ժամանելուց հետո։


«Քանի որ ինձ հետ շփվում էին [Հայաստանի և Ադրբեջանի] երկու նախարարները, մենք փորձեցինք եռակողմ շփում հաստատել՝ Եվրոպական միություն, Հայաստան և Ադրբեջան։ Դա անհնար էր, դրա համար ես առանձին կհանդիպեմ երկու նախարարների հետ», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։


Բորելը նշել է, որ Ռուսաստանի օգնությամբ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը կանխել է հետագա մարդկային զոհերը, ընդգծել է, որ այն պետք է ամբողջությամբ պահպանվի: «Բայց անցյալ շաբաթ, Ցավոք, մենք երկու կողմերից լսել ենք հրադադարի խախտումների մասին հաղորդումներ։ Հրադադարի ամբողջական պահպանումը մնում է հրատապ անհրաժեշտություն», - ընդգծել է նա։


«Եթե մենք կարողանանք մեր դերը խաղալ հաշտության, խաղաղության վերականգնման և ամրապնդման գործում՝ լրացնելով Մինսկի խմբի ջանքերը, ապա ԵՄ-ն պատրաստ է դա անել», - ասել է նա: «Եվրոպական Միությունը պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և ինչ էլ որ լինի, որպեսզի իր ներդրումն ունենա Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման գործում», - ասել է նա: