20.04.2025
ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու. պաշտպանության նախարար
prev Նախորդ նորություն

Պուտինը ցավակցել է Փաշինյանին հոր մահվան կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հոր մահվան կապակցությամբ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:


«Ընդունեք խորին ցավակցություն Վովա Նիկոլի մահվան կապակցությամբ։ Հոր կյանքից հեռանալը ծանր, անդառնալի կորուստ է։ Անկեղծորեն կիսում եմ ձեր ցավն ու վիշտը: Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջություն և տոկունություն այս դժվարին պահին», - ասված Է Պուտինի ցավակցական հեռագրում, որի տեքստը տեղադրված է կառավարության կայքում:


VERELQ-ը հայտնել է, որ Փաշինյանի հայրը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:


Ըստ մամուլի ծառայության՝ Փաշինյանին ցավակցական հեռագրեր են հղել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:


 

Բորելը հայտարարել է, որ չի կարողացել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար