24.11.2024
Ռուս խաղաղապահներն անում են հնարավորը Ղարաբաղում իրավիճակի կայունացման համար. Պուտին
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում ռուս խաղաղապահները մեկ օրում ավելի քան 1300 պայթուցիկ նյութ են վնասազերծել

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


Ականազերծմանը մասնակցող զինծառայողները հանդերձված են սակրավորների ժամանակակից պաշտպանական տարազներով եւ սպառազինության մեջ ունեն պայթյունավտանգ առարկաների որոնման ժամանակակից միջոցներ: ինժեներական հետախուզության իրականացման ընթացքում օգտագործվում են ականաորոնողական շներ:


Մեկ օրվա ընթացքում իրականացվել է ինժեներական հետախուզում և տեղանքի ականազերծում Ստեփանակերտ քաղաքում: Մաքրվել է 21,8 կմ ճանապարհ, հայտնաբերվել և դուրս է բերվել 1 334 պայթունավտանգ օբյեկտ:


Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում (2020 թ. նոյեմբերի 23-ից) ականազերծման ընթացքում, չպայթած զինամթերքից մաքրվել է շուրջ 195 հա տարածք, շուրջ 87 կմ ճանապարհ, 423 բնակարանաշինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 7 3500 պայթուցիկ առարկա:


Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին ժամը 00:00-ից Մոսկվայի ժամանակով հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: