Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր է ստորագրել:
Ըստ դրա՝ սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը․
1. պետական նախարար,
2. Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն,
3. Առողջապահության նախարարություն,
4. Արդարադատության նախարարություն,
5. Արտաքին գործերի նախարարություն,
6. Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն,
7. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
8. Պաշտպանության նախարարություն,
9. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
10. Քաղաքաշինության նախարարություն,
11. Ֆինանսների նախարարություն:
Արցախում պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ֆինանսների նախարարը։
Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝
1. Ազգային անվտանգության ծառայություն,
2. Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն,
3. Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե,
4. Ոստիկանություն,
5. Պետական եկամուտների կոմիտե:
ԱՀ կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։
Ավելի վաղ Արցախի նախագահն ուղերձով հայտնել էր, որ ինքը հրաժարվում է Ազատ հայրենիք կուսակցության ղեկավարի պաշտոնից ու պատրաստվում է երկրի պետական կառավարման համակրգում կառուցվածքային փոփոխություններ իրականացնել։