Վրաստանում՝ Մարնեուլիի շրջանում, վթարի է ենթարկվել հայկական համարանիշներով ավտոբուս: Այն բախվել է մեքենայի և կողաշրջվել: Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ուղևորները կարողացել են դուրս գալ կողաշրջված ավտոբուսից, նրանց թվում կան տուժածներ, երեքը տեղափոխվել են հիվանդակոց: Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Scania» մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Ա. Հ.) բախվել է «Nissan Tiida» մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի): Կտրվի լրացուցիչ տեղեկություն: