Ադրբեջանի, Թուրքիայի ու Թուրքմենստանի նախագահները հանդիպում կանցկացնեն Աշգաբադում մինչև այս տարվա վերջ։ Այդ մասին Sputnik–ին հայտնել է Թուրքմենստանում Թուրքիայի դեսպան Մուսթաֆա Քափուջուն։Նրա խոսքով, Ալիևի, Էրդողանի ու Բերդիմուհամեդովի հանդիպումից առաջ կայանալու է ԱԳ նախարարների և էներգետիկայի նախարարների հանդիպումը։Հանդիպմանը քննարկվելու են առաջիկա գագաթաժողովի մանրամասները։