27.11.2024
Փորձագետ. Էրդողանն իրականացնում է հակաիսրայելական քաղաքականություն
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ անդամ երկրներում աճել են ազգաբնակչության եկամուտները

2017 թվականի հունվար-հունիս ամիսներին Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում արձանագրվել է աշխատավարձերի աճ:


Պետությունների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների համաձայն, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Բելառուսում աճը կազմել է 9,5 % և սա լավագույն ցուցանիշն է ԵԱՏՄ-ում: Ռուսաստանում աճը կազմել է 7,2%, Ղրղզստանում՝ 5,5%, Ղազախստանում՝ 5,1%, Հայաստանում՝ 1,3%:


Ամսական միջին աշխատավարձը դոլարային արտահայտությամբ Ռուսաստանում կազմել է 666 դոլար, Ղազախստանում՝ 450, Բելառուսում՝ 405, Հայաստանում՝ 387 և Ղրղզստանում՝ 209:


Սպառողական ապրանքների և ծառայությունների գների աճը հաշվի առնելով իրական աշխատավարձը Բելառուսում աճել է 2,3 տոկոսով, Ղրղզստանում՝ 3, Ռուսաստանում՝ 2,7, Ղազախստանում՝ 2,4, իսկ Հայաստանում այն մնացել է նույն մակարդակին: