8.06.2025
Շիրակի մարզպետը Կարմիր խաչի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է գերեվարվածների խնդիրը
prev Նախորդ նորություն

Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներն են

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին կգումարվի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:


Նշվում է, որ նիստի օրակարգում կքննարկվի «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:


Նախագծում նշվում է, որ Ազգային ժողովի կողմից՝ ներկայացված հայտարարության ընդունման հրամայականը բխում է այն վտանգավոր եւ մտահոգիչ իրավիճակից, որն առկա է Թուրքիայի անմիջական հրահրմամբ եւ աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ սանձազերծված պատերազմի եւ չդադարող ռազմական ագրեսիայի հետեւանքով:


Նշենք, որ «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը հեղինակել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:

ՀՀԿ-ն պատրաստվում է 17-րդ համագումարին. Սերժ Սարգսյանը գործադիր մարմնի նիստ է անցկացրել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին