20.04.2025
Հայաստանը կարևորում է կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացումը. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

Շիրակի մարզպետը Կարմիր խաչի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է գերեվարվածների խնդիրը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են մարզպետարանից:


«Մեզ համար պատիվ է այսօր Ձեզ հյուրընկալել Շիրակի մարզում, արդեն փոխգործակցության նախադրյալներ ունենք, լիահույս եմ, որ այն կարևոր առաքելությունը, որ իրականացնում եք Հայաստանում՝ շարունակական կլինի»,- նշել է Շիրակի մարզպետը։


Կարևորելով Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի հետ ակտիվ համագործակցությունը՝ կողմերը քննարկել են Շիրակի մարզից գերեվարվածների վերադարձի և հումանիտար աջակցությանն առնչվող հարցեր։ Ջագան Չափագանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ընդունելության համար ու նշել , որ վերահաստատում է Հայաստանի կողքին գտնվելու պատարաստակամությունը, իսկ Շիրակի մարզում իրականացվող ծրագրերը կկրեն շարունակական բնույթ։ Մարզպետը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը Շիրակի մարզում, մասնավորապես, անդրադառնալով համայնքների դիմակայունության բարձրացմանը, պատերազմի, աղետների հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերին։


Կարևորելով մարզի ազգաբնակչության առջև ծառացած հիմնախնդիրների լուծումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռքբերել շարունակել համագործակցությունը։


Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներն են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար