ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը ազատ արձակվեցին
«Վարդաշեն» ՔԿՀ-ից դեկտեմբերի 10-ին ազատ արձակվեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը։
Մինչ այդ ազատ էր արձակվել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստան» խմբակցության դիմումի հիման վրա պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը։ Ըստ այդմ, Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։
Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար, իսկ Արթուր Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Նրանք չեն ընդունում իրենց մեղադրանքները: