23.11.2024
Հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է. ՊՆ
prev Նախորդ նորություն

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ազատ արձակել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։


Խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվեց ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցով։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստան» խմբակցության դիմումի հիման վրա պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը։ Ըստ այդմ, Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։