18.04.2025
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլհամակարգը չի գործելու. խոսնակը պարզաբանեց

Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը դեկտեմբերի 10-ից չի գործելու։

VERELQ-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի նվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը նշեց, որ վճարային քարտերում առկա երթերը ուղևորները կարող են օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։

"Սպասարկող սերվերը, որի ծրագրային ապահովումը իրականացրել է ուկրայինական ЛОТ ընկերությունը և որը տեղադրվել էր մետրոպոլիտենում 2009 թ-ից, ըստ նախագծողների ուներ 5-8 տարի աշխատանքային ռեսուրս։
Շահագործման ողջ ընթացքում համակարգում առաջացել են բազմաթիվ թերություններ, որոնք շտկվել են ընկերության մասնագետների կողմից",- ասաց նա։

Նա տեղեկացրեց, որ առաջին տեխնիկական խնդիրն առաջացել է ուղևորների քարտերի լիցքավորման համակարգում ս.թ. հոկտեմբերի 8-ին (շահագործման սկզբից 12 տարի անց) որը, ցավոք, մետրոպոլիտենի և հրավիրված մասնագետների կողմից հնարավոր չի եղել վերացնել։

"Տեղեկացնում եմ, որ սերվերային համակարգի փոխարինումը ենթադրում է չարդարացված զգալի ծախսեր, քանզի մոտ ապագայում մայրաքաղաքի հանրային տրանսպորտն անցնելու է միասնական վճարային համակարգի, որում ինտեգրվելու է նաև Երևանի մետրոպոլիտենը։ Պատճառած անհարմարությունների համար՝ Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունն ու ողջ անձնակազմը հայցում են ուղևորների ներողամտությունը",- հավելեց մեր զրուցակիցը։


 


 


 

Ինչո՞ւ է Հայաստանը հրավիրվել Բայդենի Ժողովարդավարության գագանաժողովին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար