23.11.2024
Ռուսաստանի թշնամիները և մե՛ր թշնամիներն են. Խաչիկ Ասրյան
prev Նախորդ նորություն

Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստ է հրավիրվել

Արմեն Չարչյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավոր Միսակյանը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել այսօր, ժամը՝ 14:00-ին: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Սահմանադրական դատարանը նոր որոշմամբ արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ:


Սույն որոշումից հետո «Հայաստան» դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Հայաստան» խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորները պետք է ազատ արձակվեն: