23.11.2024
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավար
prev Նախորդ նորություն

ՍԴ-ն հրապարակեց որոշումը. պատգամավորները պետք է ազատ արձակվեն

Հենց նոր հրապարակվեց ՍԴ որոշումը մեր դիմումի հիման վրա` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը.


«Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։


Մեր գործընկերներներին ԽԱՅՏԱՌԱԿ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու:


Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն»,- գրել է նա:


Իր հերթին, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ վերջինս պետք է անհապահ ազատ արձակվի։ 


«Հենց այս պահին պատրաստվում եմ ներկայացնել դատարանին միջնորդություն անհապահ դատական նիստ հրավիրելու և Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով»,- հայտնել է նա։