24.11.2024
Ալեն Սիմոնյանն ու Ջագան Չափագան քննարկել են 44-օրյա պատերազմի բերած հումանիտար խնդիրները
prev Նախորդ նորություն

Հայաստանում կենսամակարդակից բավարարված են քաղաքացիների շուրջ 48%-ը. հարցում

Հայաստանում կենսամակարդակից բավարարված են քաղաքացիների շուրջ 48%-ը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով «Արդի հիմնախնդիրների և քաղաքական զարգացումների վերաբերյալ» թեմայով սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։


« Էմ Փի ՋԻ » ՍՊԸ-ի կատարած հետազոտությունն անցկացվել է Հայասանում նոյեմբերի 16-27-ը՝ հեռախոսային մեթոդով շուջ 1000 շրջանում: Հետազոտության ընտրանքային սխալը կազմում է ±3 %:


Համաձայն հետազոտության արդյունքների՝ Հայաստանում իրենց կյանքից «լիովին բավարարված է» հարցվածների 14%-ը, «ավելի շուտ» բավարարված է 33.4%-ը, իսկ «ավելի շուտ բավարարված չէ» հարցվածների 32.4%-ը: «16.9%-ը նշել է, որ ընդհանրապես բավարարված չէ», - նշել է Արամ Նավասարդյանը:


Ինչ վերաբերում է ընտանիքի նյութական վիճակից բավարարվածությանը, ապա հարցվածների պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ: «Շատ լավ» պատասխանել է հարցվածների 2.4 տոկոսը, 18.1 տոկոսը նշել է՝«լավ», «միջին»՝ 62.5 տոկոսը:


Հարցին՝ «ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի տնտեսական վիճակը»՝ հարցին պատասխանել «շատ լավ» 0.8 տոկոսը, 5.1 տոկոսը նշել է «լավ», 24.9 տոկոսը նշել է «միջին», և «վատ» նշել է 29.7 տոկոսը:


Հարցվածների 38%-ը կարծում է, որ իրենց ընտանիքն ավելի լավ չի ապրելու մեկ տարի անց: «Հրցվածների միայն 10.4%-ն է նշել «զգալիորեն ավելի լավ», 31.3 տոկոսը՝ «որոշ չափով ավելի լավ», 20 տոկոսը նշել է՝ «այնպես, ինչպես այժմ», «որոշ չափով վատ»՝ նշել է 10.1 տոկոսը, «զգալիորեն ավելի վատ»՝ նշել է հարցվածների 7.9 տոկոսը, 19.8%-ը դժվարացել է պատասխանել», - տեղեկացրել է Արման Նավասարդյանը: