24.11.2024
ՌԴ խաղաղապահները Ղարաբաղի կարիքավոր բնակիչների համար 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգը. ՄԻՊ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտան Արման Թաթոյանը Փարիզում դեկտեմբերի 6-ին հանդիպել է Ֆրանսիայի իրավունքների պաշտպան Կլեր Հենոնի հետ և քննարկել այն խոչընդոտները, որոնք «խանգարում են մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը»:


Ինչպես տեղեկանում ենք ֆեյսբուք սոցիալական ցանցի Արման Թաթոյանի էջում կատարած հրապարակումից, հանդիպման ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մասնավորապես, նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին: «Տեղեկացրել եմ, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները», - նշել է ՄԻՊ-ը։


«Առանձին անդրադարձ եմ կատարել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվությանն հարցին։


Շեշտել եմ, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականություն է տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Հենց այդ քաղաքականության արդյունք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։


COVID-19 համավարակի առաջացրած բացասական հետևանքները մարդկանց վրա, կանանց ու երեխաների իրավունքներին, միջազգային ատյաններում Մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցերը ևս եղել են քննարկումների թեմա», - ասված է Թաթոյանի գրառման մեջ։