Ամենապրոբլեմատիկն այն է, որ Թաթոյանը ո՛չ նախկին է, ո՛չ թալանչի, ո՛չ կոռումպացված. Քոչարյան
Չգիտեմ՝ ո՞վ է այն աղջիկը, որին ՔՊ-ն առաջադրել է ՄԻՊ պաշտոնում և, անկասկած, շատ շուտով կընտրի նրան որպես ՀՀ հերթական օմբուդսմեն, բայց կարծում եմ, որ այդ աղջիկը կդառնա ՔՊ վերջի սկիզբը... Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Ոչ այն պատճառով, որ կքննադատի և «կբմբլի» իշխանություններին, այլ այն պարզ պատճառով, որ կազատի Արման Թաթոյանի ձեռքերը, որն էլ անմիջապես կդառնա Հայաստանի ամենավարկանիշային ՔԱՂԱՔԱԿԱՆ գործիչներից մեկը: Այստեղ նիկոլենց համար ամենապրոբլեմատիկը լինելու է այն, որ պարոն Թաթոյանը ոչ «նախկին է», ոչ «թալանչի», ոչ «կոռումպացված», ոչ էլ «մոնումենտում տուն ունի»: Իսկ վերջին ՏԻՄ ընտրությունները պարզ ցույց տվեցին, որ ընտրազանգվածը «իր սրտի»նոր թեկնածու է փնտրում:
Հ.Գ. Ի դեպ, որպես ֆոկուս-գրուպ կարող եք դիտարկել նրա ուսանողներին և այն երիտասարդներին, որոնք նրա ուսանողը չեն, սակայն անպայման ձգտում են ներկա գտնվել պարոն Թաթոյանի դասախոսություններին: Վերջին անգամ նման բան ես տեսել եմ Լևոն Ներսիսյանի լեկցիաների ժամանակ: Հին մարդիկ ինձ լավ կհասկանան",- գրել է Քոչարյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ օրերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա փետրվարին։