23.11.2024
Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ
prev Նախորդ նորություն

Էդգար Սողոմոնյանը նվաճել է MMA վարկածով կարատեի Աշխարհի չեմպիոնի գոտին

Դեկտեմբերի 4-ին, Նյու-Յորքում կայացած մրցման ժամանակ, ամերիկաբնակ մեր հայրենակից՝ «ԴՈՒՔԵՆԴՈ-ՖՈՒԼ ԿՈՆՏԱԿՏ» կարատեի Միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Էդգար Սողոմոնյանը նվաճել է MMA վարկածով կարատեի Աշխարհի չեմպիոնի գոտին:

Նյու-Յորքում՝ դեկտեմբերի 4-ին, կրկին Համաշխարհային ռինգ բարձրանալով, Էդգար Սողոմոնյանը ECF գերծանր քաշային կարգի Աշխարհի գոտու համար մենամարտել է MATTHEW FAULKNER-ի հետ և 15 վայրկյանի ընթացքում գրանցել հերթական հաղթանակը, նվաճելով MMA վարկածով Աշխարհի գոտին, բարձրացնելով և գլխավերևում պահելով Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:


Էդգարը հարթակ է բարձրացել իր ընկերոջ` Արմեն Ավետիսյանի լուսանկարով շապիկով և, ինչպես խոստացել էր, իր հաղթանակը նվիրել երիտասարդ հասակում կյանքից հեռացած, ծանրամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն՝ Արմեն Ավետիսյանի հիշատակին:


Մարզիկի պարգևատրման ժամանակ հնչել է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը։

Հայաստանը ներկայացնող 10 կարատեիստներից 8-ը մրցանակակիր են դարձել: Հիշեցնենք, որ ամռանն իր հերթական հաղթանակը գրանցելով՝ մարզիկ Էդգար Սողոմոնյանը, այն նվիրել էր 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների հիշատակին և հայկական բանակի բոլոր զինվորներին, այդ թվում իր երկու որդիներին։