25.11.2024
Տոնածառ՝ մանուկներին, իսկ ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպվի
prev Նախորդ նորություն

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 50-րդ տարեդարձի առթիվ:


Նախագահ Սարգսյանը մասնավորապես վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Միացյալ Էմիրությունների համագործակցության առկա մակարդակն առավել կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:


Տոնի առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային գերագույն խորհրդի անդամ, Շարժայի Էմիրության կառավարիչ, շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմիին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, շեյխ Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանին: