27.11.2024
«Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը
prev Նախորդ նորություն

USAID վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենը հանդիպել է Արցախից տեղահանված բնակիչների հետ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների հետ։


Զրույցի ընթացքում Ալեքսանդր Սոկոլովսկին առավել մանրամասն տեղեկացել է անհատների և համայնքների վրա անցյալ տարվա ռազմական գործողությունների հետևանքների ու նրանց առջև ծառացած ներկայիս մարտահրավերների մասին:


«Հուզիչ էր հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների հետ: Ես երախտապարտ եմ նրանց պատմությունները լսելու, նրանց հարցեր ուղղելու և փորձառություններն ավելի լավ հասկանալու հնարավորության համար: Մարդիկ, որոնց հետ հանդիպել եմ, օգնություն են ստանում և ժամանակավորապես բնակվում են Մեծամորի համայնքային կացարանում: Ես ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կարողացել է նրանց աջակցել շատ դժվար պահին», - ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։


Անցյալ տարվա ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ԱՄՆ կառավարությունն աջակցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներին լուծելու ի հայտ եկող խնդիրները՝ տրամադրելով հագուստ, սնունդ և ապաստան:


2020 թվականից ի վեր՝ ԱՄՆ կառավարությունը տրամադրել է ավելի քան 5 միլիոն դոլար՝ անցյալ տարվա ռազմական գործողություններից տուժածներին աջակցելու համար: