25.11.2024
Հայաստանում երիտասարդ խորհրդարանականների ֆորում կանցկացվի
prev Նախորդ նորություն

Մանկատան շրջանավարտներին բնակարաններ տրամադրելու գործընթացում փոփոխություն է եղել

Իրականացվել են բարեփոխումներ ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:


«Այսուհետ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև՝


18 տարին լրացած մանկատան սաներն, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների),


ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


Ըստ հաղորդագրության՝ մինչ այժմ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի գնման իրավունք է տրվել մանկատան 210 սանի, որից 195-ն արդեն գնել է բնակարան: