22.04.2025
Բերման են ենթարկվել 10-ից ավելի «օրենքով գողեր» ու «քրեական հեղինակություններ»
prev Նախորդ նորություն

ՊԵԿ նախկին նախագահը նշանակվել է Արմավիրի մարզպետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը:


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,– նշված է փաստաթղթում:


2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի օգոստոսի 4-ը Էդվարդ Հովհաննիսյանը եղել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:


 

Ազնիվ երկխոսության պարագայում բոլոր հարցերը կարող են լուծվել առանց ուժի կիրառման. Սիմոնյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան