25.11.2024
Սուրեն Պապիկյանը պահանջել է լուծել զինված ուժերում կարգապահական խնդիրները
prev Նախորդ նորություն

Բերման են ենթարկվել 10-ից ավելի «օրենքով գողեր» ու «քրեական հեղինակություններ»

Երեւանում, նոյեմբերի 26-ին, ոստիկանության ծառայողները իրականացրել են հատուկ օպերացիա, որն ուղղված է եղել քրեական ենթամշակույթի դեմ պայքարին:


Ոստիկանության տարբեր բաժիններ և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ՝ 56-ամյա Ալեքսանդր Մակարյանը՝ «Ալո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 55-ամյա Ռուբեն Կոստանյանը՝ «Բոգո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Ավետիսյանը՝ «Համիկ» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 62-ամյա Անդրանիկ Տերտերյանը, Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ժիրայր Բրուտյանը՝ «Մալաթիայի Ժիրո» մականվամբ, Երևանի բնակիչ Սամվել Հարությունյանը՝ «Մանեթի տղա Սամո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 51-ամյա Պարույր Գրիգորյանը, Երևանի բնակիչ՝ 41-ամյա Ռաֆայել Նազարյանը, Երևանի բնակիչ՝ 46-ամյա Յուրա Ուդոևը, Երևանի բնակիչ՝ 57-ամյա Ջնդի Ամարյանը, Երևանի բնակիչ՝ 53-ամյա Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 45-ամյա «օրենքով գող» Արմեն Մանուկյանը՝ «Սևո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Մկրտչյանը, Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արտյոմ Հարությունովը՝ «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ, ում վերջերս ճանաչել են «Բարի կամքի դեսպան», 41-ամյա Արա Բանդուրյանը՝ «Նորատուսցի Արա» մականվամբ, և Երևանի բնակիչ՝ 53-ամյա Ոսկան Մնացականյանը։


Shamshyan.com-ի տեղեկություններով, նշված անձանց բնակարաններում ու տներում դատարանի որոշմամբ կատարվել են խուզարկություններ, որոշ մարդկանց տներում և ավտոմեքենաներում հայտնաբերվել են հրացաններ, գազային ատրճանակներ, սառը զենքեր, փամփուշտներ, զրահաբաճկոններ և այլ իրեր։