21.04.2025
Երևանում իրավիճակը լարված է. ոստիկանությունը բերման է ենթարկել բազմաթիվ ակտիվիստների
prev Նախորդ նորություն

«Նոր Հայաստան». Իրավապահները պատրաստվում են գրոհել

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը երկրորդ օրն է, ինչ բռնության սպառնալիքով պահում են «Սասնա ծռեր» խմբավորման անդամները: Վերջիններս նաև շարունակում են պատանդ պահել ոստիկանների՝ պահանջելով ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին, ով հունիսից գտնվում է անազատության մեջ՝ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով:

Քիչ առաջ «Նոր Հայաստան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղեկատվություն կա այն մասին, որ իրավապահները պատրաստվում են գրոհել:

«Հրատապ: Ինֆորմացիա կա, ըստ որի ներսում անջատել են Սասնա ծռերի անդամների հեռախոսահամարները և պատրաստվում են գրոհել նրանց վրա։ Հորդորում ենք քաղաքացիներին շտապ հավաքվել Էրեբունիում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հեռախոսակապ հաստատել ներսում գտնվող «Սասնա Ծռեր» աջազգայնական խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի հետ VERELQ-ին չհաջողվեց:
ՌԴ ԶՈւ պատվիրակությունը կժամանի Հայաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան