24.11.2024
Ընթացիկ զարգացումները Հայաստանում սպառնալիք չեն ներկայացնում Իրանի համար
prev Նախորդ նորություն

Երևանում իրավիճակը լարված է. ոստիկանությունը բերման է ենթարկել բազմաթիվ ակտիվիստների

Ազատության հրապարակում անցկացվում է «Ոչ թալանին» քաղաքացիական շարժման անդամների կազմակերպած հանրահավաքը: Հյատնում են լրատվամիջոցները:

Բերման ենթարկեցին շարժման բոլոր այն անդամներին, որոնք հանրահավաքի ընթացքում ելույթ էին ունեցել: Այս պահին բախումներ են ընթանում Ազատության հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա տանող ճանապարհին: Բերման են ենթարկել Շահեն Հարությունյանին, Դավիթ Սանասարյանին:

Ոստիկանները դիմում են բիրտ մեթոդների: Մի տղայի բռնի ուժով Հյուսիսային պողոտայից ուզում էին բերման ենթարկել: Տղան համարյա ուշագնաց էր լինում: Մի քանի մայրեր միջամտեցին, գոռում էին՝ վիժվածքներ, տականքներ, ձեզ մեր չի բերել:

Ակցիայի մասնակիցները փորձում էին շարժվել Ազատության հրապարակից դեպի Էրեբունի, բայց ոստիկանները պատ կազմեցի ու թույլ չտվեցին շարժվել այդ ուղղությամբ:

Քաղաքացիները երթով քայլեցին դեպի Հյուսիսային Պողոտա, որտեղ ոստիկանները շղթա կազմեցին՝ թույլ չտալով շարունակել երթը: Որից հետոցուցարարներին հանդիպեց Հայասանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և խոստացավ, որ այսօր բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ կարձակվեն:

Երթի մասնակիցներից Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ բացի բերման ենթրակվածներից, ևս երկու քաղաքացիների հիվանդանոց են տեղափոխել, նրանցից մեկի ուսը կոտրվել է:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն առաջարկեց երեք պայման ներկայացնել ոստիկանությանը: Առաջինը՝ հստակ երաշխիք, որ [ՊՊԾ գունդը գրաված] խմբի նկատմամբ որևէ ուժ չի կիրառվելու, երկրորդը՝ բոլոր բերման ենթարկվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Երրորդը՝ այսօրվա անօրինականությունների համար մեղավորները պատասխան պետք է տան: