24.11.2024
Պեսկով. Երևանում տեղի ունեցող իրադարձությունները քրեական դրսևորում է
prev Նախորդ նորություն

Ընթացիկ զարգացումները Հայաստանում սպառնալիք չեն ներկայացնում Իրանի համար

Ընթացիկ զարգացումները Հայաստանում սպառնալիք չեն ներկայացնում Իրանի համար: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերով տեղակալ Հոսեյն Զոլֆաքարին:

Նշվում է, որ նման հայտարարություն Զոլֆաքարին արել է այսօր առավոտյան շրջանների անվտանգության հարցերով պատասխանատուների հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի շուրջ 3 տասնյակ կողմնակիցներ, հուլիսի 17-ի լուսադեմին «Կռազ» մակնիշի մեքենայով կոտրել են ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել և պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկուսը՝ վիրավորվել:

Սեֆիլյանի կողմանկիցները պահանջում են ազատ արձակել արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչներ Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին ու Վոլոդյա Ավետիսյանին: Բացի այդ, նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ բանակցությունները շարունակվում են, երկուստեք պահանջների առումով ոչինչ չի փոխվել, իսկ Ժիրայր Սեֆիլյանի հետ բանակցություններ չեն ընթանում։