24.11.2024
Փոխոստիկանապետ. Այս պահի դրությամբ ՊՊԾ գնդում պատանդ է հինգ ոստիկան
prev Նախորդ նորություն

Պեսկով. Երևանում տեղի ունեցող իրադարձությունները քրեական դրսևորում է

Անկարայում, Երևանում և Ալմա Աթայում տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի նույն կերպ որակել: Այս մասին լրագրողներին այսօր ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կապ տեսնում է վերջին օրերին Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների միջև։

Ըստ Պեսկովի, Թուրքիայի դեպքում խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, մյուս դեպքում՝ տարբեր քրեական դրսևորումներ են:

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, Պեսկովը նաև շեշտել է, որ Ռուսաստանը շահագրգռված է հարևանների կայունությամբ, իսկ երկրի սահմաններին նման տուրբուլենտությունը մտահոգություն է առաջացնում:

«Անկասկած, դա ստիպում է չափազանց ուշադիր հետևել իրավիճակին, վերլուծել այն: Երկրի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով: Սակայն հաշվի առնելով ստացվող տեղեկատվությունը՝ կիրառվում են անհրաժեշտ քայլեր»,- հավելել է նա:

Նշենք, որ անհայտ անձինք հարձակվել են Ալմաթիում ներքին գործերի նախարարության բաժնի վրա, այս պահի դրությամբ հայտնի է յոթ ոստիկանների մահվան մասին: