26.11.2024
Թաթոյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ քննարկել է սահմանամերձ գյուղերում երեխաների իրավունքների հարցեր
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ երկրների ռազմավարական ծրագրերը կարող են ազդել արտահանման աճի վրա

ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման առաջնահերթությունները քննարկել են նոյեմբերի 17-ին Երևանում կայացած «Ինտեգրման զարգացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների քաղաքացիների համար» միջազգային կլոր սեղանի մասնակիցները:


Կլոր սեղանի աշխատանքին, որի կազմակերպիչներն էին ռուս-հայկական համալսարանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, մասնակցել են անդամ պետությունների պրոֆիլային նախարարությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև եվրասիական ինտեգրման ոլորտի փորձագետներ:


ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը, ելույթ ունենալով «Ռազմավարություն-2025 որպես ԵԱՏՄ ներուժի բացահայտման գործիք» թեմայով, միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է ռազմավարության հիմնական նպատակների, խնդիրների և որակապես նոր մոտեցումների՝ 2025-ի մասին, որոնք անմիջականորեն առնչվում են ԵԱՏՄ պետությունների ձեռնարկատերերին և քաղաքացիներին:


Դա մաքսային եւ տեխնիկական կարգավորման կատարելագործումն է, թվային լուծումների լայն ներդրումը, արդյունաբերական համագործակցության խթանումը եւ համակողմանի արդիականացման ապահովումը, միջազգային լայն օրակարգի իրականացումը, անդամ պետությունների քաղաքացիների համար ինտեգրման ներուժի բացահայտումը կանաչ տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում համագործակցության ինտեգրացիոն օրակարգում ընդգրկելու շնորհիվ:


Գոհար Բարսեղյանը նշել է, որ ռազմավարական ծրագրերի իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ակտիվորեն ազդել ներմուծման փոխարինման և արտահանման ավելացման գործընթացների վրա և դրանով իսկ մոտ 10%-ով ավելացնել արտադրական տեղայնացումը Միության երկրներում, մոտավորապես 22%-ով ավելացնել ԵԱՏՄ ոչ հումքային ապրանքների արտահանումը: ԵԱՏՄ պետությունների ներքին և ինտեգրացիոն ներուժի գործարկումը կոչված է ապահովելու ԵԱՏՄ ՀՆԱ–ի աճի տարեկան տեմպերը ավելի բարձր, միջին համաշխարհային ՀՆԱ-ն՝ 4,5 տոկոս՝ 3,8-4 տոկոսի դիմաց: