14.12.2024
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել նվազեցնել լարվածությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա հանդիպմանը

Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները մասնակցում են ԱՊՀ-ի գործընկերների հետ ամենամյա հանդիպմանը, որը տեղի է ունենում չորեքշաբթի Մոսկվայում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին», վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:


«Մոսկվայում սկսվել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ ամենամյա հանդիպումը։ Դրան մասնակցում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Ադրբեջանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը», - ասված է հաղորդագրության մեջ: