25.11.2024
Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ. ԱԽ-ն հերքում է ՊՆ-ին
prev Նախորդ նորություն

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տվել Ուկրաինայի օմբուդսմենին տեսակցել Սահակաշվիլիին

Ուկրաինայի մարդու իրավունքների հարցերով Գերագույն Ռադայի լիազոր ներկայացուցիչ Լյուդմիլա Դենիսովան չի կարողանա հանդիպել Ուկրաինայի քաղաքացի, բանտարկյալ Միխայիլ Սահակաշվիլիի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»։


«Վրաստանի օրենսդրությունը չի նախատեսում Ուկրաինական օմբուդսմենի թույլտվություն, նման անհրաժեշտություն չկա, մենք նման պարտավորություն չունենք», – ասել է Բրեգաձեն ճեպազրույցի ժամանակ:


Նրա խոսքով, երբ կալանավորը գտնվում է բուժական հաստատությունում, գերատեսչությունը «պարտավոր է հոգ տանել նրա առողջական վիճակի մասին»: Ավելի վաղ նա նաեւ հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Գլդանի բանտի տարածքում գտնվող թիվ 18 բանտային հիվանդանոց են թողնում միայն այն անձանց, ովքեր դրա իրավունքն ունեն վրացական օրենսդրության համաձայն: Նրանց թվում են Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Սահակաշվիլիի անձնական բժիշկն ու նրա ընտանիքի անդամները։


Ընդ որում, Բրեգաձեն մեղադրել է Դենիսովաին իր նախորդ այցի ժամանակ արված հայտարարությունների համար։ «Անցյալ անգամ, երբ տիկին Դենիսովան գտնվում էր (Սահակաշվիլիի հետ հանդիպման – խմբ.), նա միակողմանի հայտարարություն արեց։ Նա նույնիսկ մեզ չի հարցրել՝ համապատասխանում է իրականությանը այն տեղեկատվությունը, որը նա հնչեցրել է», – ասել է Բրեգաձեն։


Ինչպես հաղորդել է «Էխո Կավկազա»-ն, Լյուդմիլա Դենիսովան Վրաստան է ժամանել նախօրեին: Օմբուդսմենը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Սահակաշվիլիից նամակ է ստացել, որում նա հայտնել է առողջական վիճակի վատթարացման, պահման ոչ բավարար պայմանների մասին եւ հանդիպման մասին խնդրել:


Ավելի վաղ Սահակաշվիլիին թույլ չէին տվել եվրոպացի քաղաքական գործիչներին՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգային, Լիտվայի Սեյմի անդամ, Վրաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատային եւ Սեյմի նրա գործընկեր Վիլիա Թարգամաձեին: Արդարադատության նախարարությունում հայտարարել են, որ կալանավորի տեսակցելու արգելքի հիմնական պատճառները եղել է նրա առողջական վիճակը և անվտանգության միջոցները: