2.10.2023
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նիկոլ Փաշինյանը կորցրեց Սյունիքը, պահեց Իջևանն ու Ստեփանավանը

Նախօրեին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Դրանց արդյունքներով Սյունիքը, որը փաստացի հայտնվել է ադրբեջանցիների թիրախում, մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանը: Նույնիսկ կան համայնքներ, որտեղ վարչապետի գլխավորած կուսակցությանն ընտրողները 0 ձայն են տվել՝ սա բացարձակ հակառեկորդ է:


Քվեարկության նախնական արդյունքներով՝ Կապանում ընդդիմադիր արմատական "Շանթ" դաշինքի օգտին, որը գլխավորում է գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը, քվեարկել է 14000 ընտրող:  ՔՊ-ն հավաքել է 5587 ձայն:


Փաշինյանի կուսակցության օգտին 0 ձայն տված համայնքներն են Հունոտ ու Վանեք գյուղերը:


Փոխարենը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջևանում և Ստեփանավանում: Իջևանում կուսակցությունը ստացել է ընտրողների 80,78% ձայները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 15,87%։ ՔՊ ցուցակը գլխավորում է Արթուր Ճաղարյանը։


Ստեփանավանում ՔՊ-ն հավաքել է ընտրողների 78,4 տոկոսը: Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը


 


 

ՏԻՄ ընտրություններն աչքի ընկան հանցավոր ընտրախախտումների, ահազանգերի բացակայությամբ
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի