24.11.2024
Մամուլ. Մովսես Հակոբյանն ամիսներ առաջ զգուշացնում էր
prev Նախորդ նորություն

Փաստորեն ազգովի շնորհակալ պետք է լինենք, որ ադրբեջանական մաքսակետեր են դրվում. Շարմազանով

Եթե Հայաստանի կապիտուլյացիոն ռեժիմը չի բանակցել միջանցքի հարց, ապա ինչպե՞ս հասկանալ վարչապետի աթոռին բազմած անձի հայտարարությունը, թե կարելի էր խուսափել ադրբեջանական մաքսակետերի տեղակայելուց, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։ Այս մասին գրում է ԱԺ ՀՀԿ-կան նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

"Փաստորեն մենք դեռ ազգովի շնորհակալ պետք է լինենք իրեն, որ ադրբեջանական մաքսակետեր են դրվում։

Շուտով կարող է հայտարարել, թե իրեն «մաղարիչ» պետք է անեն սյունեցիները, որ մաքսատուրք մուծելով կարող են օգտվել այդ ճանապարհից, քանի որ այլընտրանքը գերության մեջ հայտնվելն էր լինելու։

Այստեղ են ասել՝ հարսի հաշվին փեսային լավություն անել պետք չէ",- գրել է Facebook-ի իր էջում Շարմազանովը։