Արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված. «Տաշիր Պիցցա»
«Տաշիր Պիցցա» ցանցը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.
«Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր և համապատասխան գերատեսչական մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված։
ՀՀ Առողջապահության նախարարության և Սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական հայտարարությունից հետո Ձեզ հնարավորինս շուտ կտեղակացնենք մեր մասնաճյուղերի վերաբացման մասին։
Շնորհակալ ենք աջակցության և համբերատարության համար։
«Տաշիր Պիցցա» հասարակական սննդի ցանցը ՀՀ–ում գործում է 2004 թվականից և մինչ օրս սպասարկել է ավելի քան 80.000.000 քաղաքացու, ունի գրեթե 1000 աշխատակից, 29 մասնաճյուղ, համագործակցում է շուրջ 500 մատակակար ընկերությունների հետ՝ ներմուծող և արտադրող, օրական սպասարկում է 30.000-32.000 հաճախորդի»։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ «Տաշիր պիցցա»-ի սննդի կենտրոններում 171 քաղաքացիների թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Թունավորման դեպքերի պատճառով «Տաշիր պիցցայի» տնօրինությունը որոշում կայացրեց մասնաճյուղերը ժամանակավորապես փակել, մինչ կլինեն հետազոտության արդյունքները։