24.11.2024
Վարչապետն ընդունել է ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահին
prev Նախորդ նորություն

Արշակ Կարապետյանն ու Անն Լույոն քննարկեցին համագործակցությունը պաշտպանության բնագավառում

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է այսօր, նոյեմբերի 5-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:


Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և այս համատեքստում պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:


Կողմերը կարևորել են համագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների ակտիվացումը` առկա արդյունավետ ծրագրերը շարունակելու և համագործակցության նոր ուղղություններ նախաձեռնելու նպատակով: