25.11.2024
Եռակողմ աշխատանքային խմբում արձանագրված է, որ միջանցք չի լինելու. Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Մարիամ Մերաբովայի երևանյան մենահամերգին հանդես կգա նաև Նոդար Ռևիան

Նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Մարիամ Մերաբովայի «Գրիր ինձ ...»«Напиши мне...» խորագիրը կրող յուրօրինակ համերգում ելույթ կունենա նաև տաղանդավոր երգիչ, երգահան՝ Նոդար Ռևիան։ Ռուսաստանյան մամուլի, քննադատների ու երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես «մոսկվայաբնակ վրացի» ։


«Գրիր ինձ ...»-ը նոր ծրագիր է, որը հատուկ պատրաստված է հայ ունկնդրի համար ՝ հաշվի առնելով երգչուհու ունեցած առանձնահատուկ վերաբերմունքը հայրենիքում իր համերգների նկատմամբ:


Նոդար Ռևիան երգիչ է, կոմպոզիտոր, ռուսաստանյան հայտնի հեռուստանախագծերի եզրափակիչների մասնակից, ինչպես նաև MUZ-TV ամենամյա մրցանակաբաշխության դափնեկիր։


Նրա երգերը համեմված են վրացական բույրով, առանձնահատուկ սրտառուչ զգայունությամբ, վոկալ ինքնարտահայտման վառ անհատականությամբ։


Երաժշտության հանդեպ սերը, հավատարմությունն ու արտիստի մասնագիտական ազնվությունը Նոդարի ստեղծագործության անուրանալի սկզբունքներն են։


Արվեստագետներին միավորում է ընկերությունը, համատեղ մասնակցությունն համերգային ծրագրերին և ամենակարևոր՝ երգը։