4.09.2025
Բոլոր միջոցներով վիժեցնել թուրքերին տրամադրվելիք միջանցքի հնարավորությունը. Գեղամյան
prev Նախորդ նորություն

Վարդգես Սամսոնյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ

Քիչ առաջ Գյումրու նորընտիր ավագանին համայնքի ղեկավար ընտրեց «Բալասանյան» դաշինքի առաջադրած  թեկնածու Վարդգես Սամսոնյանին։


Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 24, դեմ՝ 8 ավագանու անդամ։


Ավելի վաղ «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին, համաձայն որի համատեղ ստանձնում են Գյումրիի կառավարման պատասխանատվությունը: Ըստ այդմ որոշվել էր, որ ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի, բայց փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: 


Նշենք, որ Վարդգես Սամսոնյանը Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում: 


 

Կոռնիձոր բնակավայրը մաքրվել է զինամթերքից
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը