25.11.2024
Նախնական արդյունքների մասին կտեղեկանանք միայն նոյեմբերին. ԱԳՆ-ն՝ ընդդեմ Բաքվի հայցի մասին
prev Նախորդ նորություն

«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի ընդունել վարչապետի հրավերը

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը մտադիր չէ ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ փակ հանդիպում անցկացնելու խորհրդարանի ընդդիմադիր ուժերի հետ:


Նախօրեին՝ հոկտեմբերի 27-ին, խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ընդդիմադիր պատգամավորների եւ վարչապետի միջեւ լեզվակռիվ է սկսվել։ Եվ հանգուցալուծումը վարչապետի խոստովանությունն էր, որ նա «ուրախությամբ» կհանդիպի ընդդիմության հետ։


Այնուհետև վարչապետն ինքն է հրավիրել ընդդիմադիրներին՝ պատրաստակամություն հայտնելով ընդունել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առանց բացառության բոլոր անդամներին և պատասխանել նրանց հարցերին։


Արձագանքելով վարչապետի առաջարկին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կարող է քննարկել միայն մեկ հարց՝ հրաժարականի մասին իր հայտարարության տեքստը:


Նա նշել է, որ Սահմանադրության համաձայն մնացած բոլոր հարցերի վերաբերյալ վարչապետը եւ կառավարությունը հաշվետու են խորհրդարանին, ուստի պարզաբանումներ տալու համար իրենք պետք է գան խորհրդարան եւ զեկուցեն գործերի վիճակի մասին: