5.08.2025
Արմեն Սարգսյանը ժամանել է Աբու Դաբի
prev Նախորդ նորություն

Հայաստանում բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն

Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը:


Նվիրակության բացման արարողությունը կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի մասնակցությամբ:


Մինչ նվիրակության բացման արարողությանը Հայաստանի ԱԳ նախարարն ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, տեղի է ունեցել երկու նամականիշով նոր գեղաթերթիկի մարում «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով:

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
04.08.2025
Վաշինգտոնում հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Երևանն ու Բաքուն լռում են