24.11.2024
Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների ուղեկցությունը Ամարասի և Գանձասարի վանք
prev Նախորդ նորություն

Սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստը կանցկացվի փակ ռեժիմով

Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած Ազգային ժողովի հրատապ նիստը նախաձեռնողների առաջարկով եւ խորհրդարանական մեծամասնության համաձայնությամբ տեղի կունենա փակ դռների հետեւում: Նիստը փակ ռեժիմով անցկացնելու օգտին քվեարկել է 63 պատգամավոր, 17-ը ձեռնպահ են մնացել, ոչ ոք դեմ չի եղել:


Նախաձեռնված նիստի շրջանակներում ընդդիմությունն առաջարկում է քննարկել 2 հարց։ Առաջին հերթին սահմանային իրավիճակը, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծան գործընթացը։ Ավելի վաղ ընդդիմադիրները հայտնել էին, որ մուտք չունեն սահմանամերձ շրջաններ, ինչն անհանգստություն եւ կասկածներ է առաջացնում: Ընդվզող ուժերը նաեւ ցանկանում են պարզել, թե որ քարտեզներն են հիմք ընդունվելու սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ընթացքում, երբ այդ գործընթացը սկսվի:


Որոշման նախագիծ է ներկայացվել նաև, ըստ որի փակ նիստի շրջանակներում զեկույցով հանդես գալու հնարավորություն է ընձեռվել գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցին և սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: Կողմ է 86 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0:


«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընդդիմությունը շատ հարցեր ուներ նաև արտգործնախարարին։ Նա հետաքրքրվեց, թե ինչու նախարարը չի մասնակցելու փակ նիստին։


ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց. «Կառավարությունն ԱԺ են ուղարկել նրանց, ում անհրաժեշտ են համարել»։