12.12.2024
ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Հայաստանում ներդրումների հեռանկարները
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների ուղեկցությունը Ամարասի և Գանձասարի վանք

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:


Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:


Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների կողմից ապահովվել է ուխտավորների ուղեկցումը Ամարասի եւ Գանձասարի վանքեր:


Ռուս խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարդակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։


Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավոր խմբերի կողմից շարունակվում է օբյեկտների եւ տեղանքի ականազերծումը:


Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 311 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 078 պայթուցիկ նյութ:


Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: