24.11.2024
Արդարադատության նախարարը ՌԴ դեսպանին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների օրակարգը
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Հայաստանում ներդրումների հեռանկարները

Մոսկվան լավատեսորեն է գնահատում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների հեռանկարները: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:


«Մեզ մոտ տնտեսական համագործակցության հեռանկարները վատ չեն։ Մենք բավականին լավատեսորեն ենք նայում այդ հեռանկարներին եւ կարծում ենք, որ, իրոք, Հայաստանն ունի մի շարք ոլորտներ, որոնք գրավիչ կլինեին ռուս ներդրողների, այդ թվում՝ խոշոր ներդրողների համար», - ասել է Ռուդենկոն։


Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտարարել էր, որ Հայաստանում ռուսական կուտակած ներդրումները մոտ ժամանակներս 2,2 մլրդ դոլարից կաճեն ևս 1 մլրդ դոլարով: Նա նաև հստակեցրել է, որ այդ միջոցները կուղղվեն էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներին։