10.06.2023
Սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստը կանցկացվի փակ ռեժիմով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հավերժների այգի. «Թովմասյան» հիմնադրամը կառուցել է հավերժություն խորհրդանշող այգի

Հոկտեմբերի 25-ին «Հավերժների այգում» տրվեց ծառատունկի մեկնարկը, որին մասնակցեցին գիտության, մշակույթի և սպորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև 44-օրյա պատերազմի անմահ հերոսների ծնողներ, հարազատներ: Այս մասին տեղեկանում ենք «Թովմասյան» միջազգային հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

«Կազմակերպված միջոցառմանը բազմաթիվ հեղինակավոր մարդիկ անձամբ տնկեցին իրենց անվանական ծառերը: Ծառատունկին մասնակցեցին նաև գիտության, մշակույթի, սպորտի երևելիների ժառանգները կամ նրանց անվան հետ առնչվող հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչները։

Այգու ողջ շրջագծով իրենց որդիների, հայրերի ու եղբայրների անվանական ծառերը տնկեցին քաջորդիների հարազատները:

«Թովմասյան» միջազգային հիմնադրամը 20 տարի շարունակ գործել է գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում և ունեցել դրանց զարգացմանը միտված բազմաթիվ նախաձեռնություններ, սակայն 44-օրյա պատերազմից հետո, փոքր ինչ շեղվելով գործունեության հիմնական ոլորտից, կառուցել է «Հավերժների այգին» և ավարտին հասցրել Սրբոց հրեշտակաց եկեղեցու կառուցումը։

Այգին գտնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին՝ Տառերի պուրակի և Սուրբ խաչի հարևանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։



 

Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից 59 մարդ է մահացել
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո