24.11.2024
Պետ​​բյուջեի նախագծով կապիտալ ծախսերը 2022-ին կավելանան 55%-ով, ռազմական ծախսերը՝ 11%-ով
prev Նախորդ նորություն

Պետությունը երրորդ երեխայի համար կվճարի ամսական 50 հազար դրամ. Փաշինյան

2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո նոր ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային Հայաստանի Հանրապետության կառավարությունը կաջակցի ամիսը 50 000 դրամ ֆինանսական աջակցության ձևով, և այդ աջակցությունը կշարունակվի մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա կարծիք է հայտնել, որ այս ծրագիրը շատ կարևոր, նույնիսկ սիրելի ծրագիր է:


"Հույս ունեմ, որ սա իսկապես մեր նոր կազմավորվող ընտանիքներին կլինի լուրջ աջակցություն, այն ընտանիքներին, որոնք արդեն ունեն 2 երեխա, կաջակցի, որպեսզի նրանք բազմազավակ ընտանիք դառնալու հարցում որոշում կայացնեն", - ասաց Փաշինյանը: