6.08.2025
Գերեզմանատան վարիչը շուրջ 1,5 մլն դրամ կաշառք է պահանջել և ստացել․ ԱԱԾ բացահայտումը
prev Նախորդ նորություն

Մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը կներկայացնի «Աշնանային երկխոսություն» մենահամերգը

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա մեցցո-սոպրանո, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանի «Աշնանային երկխոսություն» խորագրով մենահամերգը։


Ծրագրում ընդգրկված են Կ․ Մոնտեվերդիի, Մ․Ա․ Շարպանտյեի, Լ․ Բերիոյի, Լ․ վ․ Բեթհովենի և Տ․ Մանսուրյանի վոկալ-կամերային ստեղծագործությունները։ Այս համերգով երգչուհին ամփոփում է իր ստեղծագործական տարին, որը, չնայած համավարակին՝ բավական հագեցած էր։


2021 թ. Վ. Ավանյանը ելույթ է ունեցել Մոսկվայի Նիկո ցուցասրահում, որտեղ ռուս հայտնի դիրիժոր Ֆիլիպ Չիժևսկու ղեկավարությամբ Questa Musica նվագախմբի և երգչախմբի հետ կատարել է Կոմիտասի խմբերգերը, Ներսես Շնորհալու աղոթքները, Տիգրան Մանսուրյանի «Հավատով խոստովանիմ»-ը ըստ Ներսես Շնորհալու և Գաբրիել Գարսիա Լորկայի բանաստեղծությունների հիման վրա գրված վոկալ շարքը, ինչպես նաև Լուչիանո Բերիոյի «Ժողովրդական երգեր» շարքը: Բացի դրանից՝ երգչուհին դաշնակահարուհի Կարինա Պողոսբեկովայի հետ Մոսկվայի տարբեր հարթակներում ներկայացրել է հայ հեղինակների ստեղծագործությունները։


Նույն տարում Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացրել է Ֆ․ Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան, ինչպես նաև նույն թատրոնի ճեմասրահում ունեցել է մենահամերգ՝ որտեղ երգել է Բեթհովենի՝ հազվադեպ հնչող վոկալ-գործիքային ստեղծագործությունները։


Համերգին մասնակցում են դաշնակահարուհի Կարինա Պողոսբեկովան (ՌԴ), ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը, թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանը, դաշնակահար Ելենա Վարդազարյանը և կիթառահար Նիկոլայ Տեր-Հովհաննիսյանը։

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կիրականացվի համապետական ծառատունկ
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի