23.04.2025
Ե՛վ պատիվ է, և՛ պատասխանատվություն. Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշանյանին
prev Նախորդ նորություն

Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։


«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ իշխանությունը Կապանի Փելա սարը հանձնում է Ադրբեջանին:


 


 

Նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան