19.02.2026
Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առաջին հայցադիմումը
prev Նախորդ նորություն

Ե՛վ պատիվ է, և՛ պատասխանատվություն. Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշանյանին

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը շնորհավորել է Առուշ Առուշանյանին:


«Հարգարժան Առուշ Գագիկի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Գորիսի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ: Գորիսեցիները իրենց վստահության քվեով վերահաստատեցին, որ Սյունյաց աշխարհի մեր գեղատեսիլ քաղաքի ապագան կապում են հենց Ձեզ հետ: Այդ իրողությունը և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն: Համոզված եմ՝ կարդարացնեք Ձեր հազարավոր վստահորդների հույսերը:


Նաև հավատում եմ, որ այսուհետ ևս Ձեր անմիջական մասնակցությամբ կամրապնդվի Գորիսի ու Ստեփանակերտի միջև փոխգործակցությունը: Գիտեմ, որ դրա ջատագովն եք: Վկան 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտում Ձեր նախաձեռնությամբ իրականացված մի շարք մարդասիրական ծրագրերն են: Հիշում ենք և գնահատում: Մաղթում եմ Ձեր բոլոր հայրենաշեն ձեռնարկներին հաջողություն, Ձեզ քաջառողջություն և խաղաղ երկինք»:


 

Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան