23.11.2024
Պետք է նոր քաղաքական-հասարակական հոսանք ձևավորվի, այլապես կկորցնենք երկիրը. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը պարտվեց Գորիսում, հանձնեց նաև Գյումրին. ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ: Արդյունքները որոշ տեղերում մտհոգիչ են իշխանությունների համար:


Այդպես, Հայաստանի մեծությամբ երկրորդ Գյումրի քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝  «Բալասանյան» դաշինքը ստացել է ձայների 36․58 տոկոսը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը՝ 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս։


Իշխանությունը պարտվել է նաև Գորիսում, որտեղ ամենից թեժ պայքարն էր, ինչը պայմանավորված էր նրանով, որ ընդդիմության ներկայացուցիչը, ում անվամբ էլ դաշինքը մասնակցում էր ընտրություններին, այս պահին անազատության մեջ է: Այդպես, Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6256 ընտրող, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝  3590 ընտրող։


Գորիսի քաղաքապետի ՔՊ թեկնածու Վլադիմիր Աբունցն ընդունել է պարտությունը. "Մեր կուսակցությունը և ես, որպես առաջադրված թեկնածու, պատվով ենք պարտվել",- ասել է նա լրագրողներին: Թե ինչու է նման արդյունք արձանագրվել նա դժվարացել է նշել:   


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Դիլիջանում, այս ուժի օգտին քվեարկել է ընտրողների  57 տոկոսը։ Դիլիջանը կշարունկի ղեկավարել Դավիթ Սարգսյանը։


Իսկ ահա Սյունիքի Մեղրի համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը: Այն ստացել է ձայների 42,8 տոկոսը, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 32,8 տոկոսը, "Ազատական" կուսակցությունը 14.4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը:


Սյունիքի Տաթև և Տեղ համայնքներում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝  Տաթևում ՔՊ թեկնածու Արթուր Մաթևոսյանը, Տեղում՝  Դավիթ Ղուլունցը։